Сообщения

Сообщения за январь, 2019

Ինչո՞ւ պետք է հարկվեն բոլոր երգիչները, բացի Թաթայից․ վերին արտի ցորե՞նն է

Изображение
Երբ ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ այսուհետ շոու բիզնեսի ներկայացուցիչները ևս պետք է հարկեր վճարեն սեփական եկամուտներից, այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց և նույնիսկ զայրացրեց ոմանց, չնայած այն հանգամանքին, որ կարծես թե նման որոշումը հիրավի արդար կլիեր։ Վերջիվերջո, ո՞վ է ասել, որ երգիչների ու թամադաների գործը չպետք է հարկվի, իսկ կոշկակարինն ու ծրագրավորողինը՝ պետք է: Սակայն այսօր արդեն մամուլում աբսուրդային լուր եմ կարդում, որում ասվում է, որ ՊԵԿ-ի հանձնարարականով աշխատակիցները շրջելու են ժամանցի վայրերով և ստուգեն՝ երգիչ-երգչուհիներից ովքեր են գործունեություն ծավալում և այդպես էլ չեն ուզում իրենց եկամուտները հայտարարագրել և այստեղ ուշադրություն, ՊԵԿ-ում հայտարարվել է՝ «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք»։ Ավելին՝ նշվում է, որ հրահանգվել է խիստ գտնվել հատկապես Ռազմիկ Ամյանի ու Արման Հովհաննիսյանի նկատմամբ: Ինչ է ստացվում, Թաթան վերին արտի ցորե՞ն է։ Որպեսզի գտնենք այս հարցի պատասխանը, առաջարկում եմ հետ գնալ թավշյա հեղափոխության ժամանակները, երբ շոու