Հռիփսիմե ջան, շատ մի ուրախացի էտ կապույտ պտիչկայով. եթե Ինստագրամի ադմինիստրացիան քո երգերը 5 րոպե լսեր, էջդ իզով-թոզով կջնջեր
Հռիփսիմե Հակոբյանը նոր «հպարտանալու» առիթ ունի։ Նա երեկվանից համացանցում մարդկանց զահլեն տանում է, թե թույն celebrity է։ Այ քեզ ինքնասրահարաված։ Հռիփսիմե ջան, երբ պիտի սովորես քթիցդ այն կողմ տեսնել։ Քեզ թվում է՝ այնքան հայտնի ես ու սիրված, որ մարդիկ կոտորվել են քո անունով կեղծ էջեր բացելուց ու դու էլ դիմել, խնդրվել ես Ինստագրամին, որ քեզ պաշտոնական կարգավիճակ տա։ Ու մի հատ էլ նենց ես ներկայացնում, որ իբրև դա շատ անսպասելի է եղել ու դու հաճելիորեն զարմացած ես։ Այ մարդ, ինչ մի գլուխ գովալու բան եք գտել ձեր համար, էտ կապույտ զնակչոկը սարքել եք Օսկարին հավասարազոր ինչ-որ բան ու դա շատ լուրջ ձեռքբերում եք համարում։ Ես վաստահ եմ, որ Ֆեյսբուքի կամ Ինստագրամի ադմինիստրացիան ձեզ չի ճանաչում և չի լսել ձեր ռաբիզ կլկլոցները, հակառակ դեպքում, ոչ միայն չէր տա էտ պտիչկեն, այլև ձեր էջերը կարգելափակեր։