Հայաստանի թոփ երգիչները. որքա՞ն գումար է պետք նրանց հրավիրելու համար


Ես Անին եմ և ինձ շատ հետաքրքիր էր, թե մեր հայ արտիստները ինչքանով են երգում հարսանիքներին:
Այս ամենը իհարկե կոնֆիդենցիալ է և երբեք ոչ մի նրանց տված հարցազրույցում չես կարդա, իսկ այ նրանց մենեջերները սիրով կբացեն փակագծերը: Դե իսկ ես որոշեցի անցկացնել իմ սեփական հետաքննությունը: Զանգահարել եմ երևի ամենաթոփային արտիստներին, իսկ նրանց համարները դժվար չէր գտնել, յուրաքանչյուր ինստագրամում գրված է մենեջերի հեռախոսահամարը: Նախաբանի համար ասեմ, որ յուրաքանչյուր արտիստի հիմնական փաթեթը 5 երգն է, այսինքն կես ժամ հարսանիքին երգելու համար: Իհարկե դուք կհարցնեք զեղչերի մասին, այո՝ դրանք ևս կան, իսկ մնացածը կարող եք լսել տեսանյութում: Նշեմ, որ մենեջերներից շատերն առաջինը հետաքրքիրվում էին, թե որտեղ է լինելու հարսանիքը, գուցե հենց դրանից էլ պայմանավորած լիներ գինը:
Ռազմիկ Ամյան, Մարտին Մկրտչյան, Սարո
Երևի հայկական շոու բիզնեսի ամենաթոփային դեմքերը, ում կարելի է տեսնել թե հայաստանում անցկացվող հարսանիքներին և թե դրսում՝ Սարոն, Մարտին Մկրտչյանը և Ռազմիկ Ամյանն են: Մարտին Մկրտչյանը 5 երգը կատարում է 6000 դոլարով, բայց բախտներդ չի բերի եթե Մարտինը Հայաստանից գնա և դուք շատ ցանկանաք, որպեսզի նա ներկա լինի Ձեր հարսանիքին, այդ դեպքում դուք կես ժամ նրա երգերը վայելելու համար ստիպված պետք է վճարեք 10.000 դոլար: Ի դեպ, նույն պրոդյուսերական ընկերությունը աշխատում է Ռազմիկ Ամյանի և Սարոյի հետ: Ռազմիկ Ամյանը կես ժամը երգելու համար պահանջում է 10.000 դոլար, Սարոն երեք երգը կատարում է 5000 դոլար, կես ժամը՝ 7000 դոլար, իսկ 40 րոպեն՝ 8000 դոլար:


Թե ինչքանով է երգում Արամեն, պարզեցի վերջինիսի մենեջեր Սյոմայից, ով նշեց, որ 5 երգի համար արտիստը պահանջում է 5000 դոլար

Սիլվա Հակոբյանի հայրիկի Հակոբի հետ, Հայաստանում 5 երգը երգում են 3000 դոլարով, բայց զեղչեր էլ կլինեն, եթե վերջնական համաձայնության գանք: Ի դեպ, եթե Մոսկվայում եք ապրում և ուզում եք երգչուհուն կանչել Ձեր հարսանիքին պետք է վճարեք 5000 դոլար:

Գարիկ և Սոնան մենեջերը նշեց, որ կես ժամը՝ դա 10 երգ է մոտավորապես, այսպես ասած ստանդարտ սեթն է հարսանիքների: Հաշվի առեք, որ Գարիկը և Սոնան զեղչեր չեն անում, բայց եթե ելույթ են ունենում առանց բենդի, 500 դոլար դուրս է գալիս հաշվից:

Իվետա Մուկուչյանը 7 երգի համար պահանջում է 5000 դոլար, բայց Իվետան միայն չի երգում՝ այս գնի մեջ մտնում է ամբողջ շոու ծրագիրը պարային համարներով:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հայտնի հայ տղամարդ, որոնց լքել են իրենց կանայք

«Զուսպ ու համեստ» Փաշինյանները պարզվում է ճոխությունների սիրահար են